Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման վերաբերյալ

09:14, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել.

«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը»։

6177 | 0
Facebook