Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը դատապարտել է հանրաքվեները Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում

20:30, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
Վրաստանը դատապարտել է հանրաքվեները Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ինքնահռչակ «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում», Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեները։ «Վրաստանը դատապարտում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից կազմակերպված անօրինական հանրաքվեները»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանրաքվեները համարել է «Ուկրաինայի տարածքները բռնակցելու փորձեր»՝ այն անվանելով անընդունելի։ «Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հիշեցրել է նախարարությունը։

Երեքշաբթի ավելի վաղ հանրաքվեների անցկացումը դատապարտել էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

4396 | 0
Facebook