Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչ մի փոխզիջում Ռուսաստանի հետ». Զելենսկի

14:30, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
«Ոչ մի փոխզիջում Ռուսաստանի հետ». Զելենսկի

Ուկրաինան պետք է վերադարձնի Ռուսաստանի Դաշնության կողմից զավթված բոլոր տարածքները, այս հարցում փոխզիջումներ չեն կարող լինել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր տարածքային ամբողջականության վերականգնումը, մեր բոլոր սահմանների վերադարձը, մեր հողերի վերադարձը: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ սա մեր հողն է, և սա է արդարն ու ազնիվը: Այլ նաև այն պատճառով, որ եթե չհասկեցվի, որ մենք վերադարձրել ենք մեր հողերը, որ պատերազմը վերջացել է, որ ահա, խաղաղություն է... Եթե այս ամենը չլինի, ու ինչ-որ մի բան միշտ հարցականի տակ լինի՝ այս հատվածը չի ապաբռնազավթվել, այս հատվածը ինչ-որ փախզիջման տակ է, ապա, հավատացեք, եթե ինչ-որ մեկը դեռ կասկածում է, Ռուսատանը միևնուն է, վերադառնալու է մեր հողերը բռնազավթելուն»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է «վերադարձնի իր սեփականը՝ իր հողը։ «Ցավոք, մենք չենք վերադարձնի մեր զոհված ժողովրդին և մեր հերոսներին, բայց մենք միանշանակ կարող ենք վերականգնել արդարությունը։ Արդարությունը սկսվում է մեր հողի, մեր հայրենիքի վերադարձից»։

7334 | 2
Facebook