Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

ՔՊ–ական պատգամավորների մատները կտրես՝ ինձ համար չեն քվեարկի

12:42, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
ՔՊ–ական պատգամավորների մատները կտրես՝ ինձ համար չեն քվեարկի

«Այս խորհրդարանում ՔՊ–ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվեարկի, սա բոլորս հասկանում ենք։ Սա նշանակում է, որ իշխանափոխություն կարող էլ լինել կամ նոր ընտրություններով, կամ խորհրդարանով:
     Հիմա եթե խոսքը գնում է խորհրդարանի միջոցով նոր վարչապետ ընտրելուն, դա պետք է լինի այնպիսի թեկնածու, որն իրենց համար ընկալելի է, որն ընկալելի է նաև ընդդիմության համար։ Այլ մոդել ուղղակի չկա, կա, բայց ուրիշ մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանը ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, ըստ էության, այն, ինչ եղավ 2018–ին՝ տասնյակ–հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը և պարտադրում են ընտրել իրենց ցանկալի թեկնածուն, այսօր դա չկա, վաղը կարող է լինել»,– այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

4054 | 2
Facebook