Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ռազմական իրադրության հետ». Տիգրան Աբրահամյան

12:06, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
«Այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ռազմական իրադրության հետ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Որքան էլ սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները նվազագույնին են հասել, այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ընդհանուր ռազմական իրադրության հետ։

Մի կողմից՝ ՀՀ-ից բռնազավթված հատվածներում ադրբեջանական դիրքավորումներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանից իջեցվող պահանջները, որի չկատարումը, ըստ ադրբեջանական շանտաժի, նոր ագրեսիայի է բերելու։

Ինձ առանձնապես չի հանգստացնում ադրբեջանական որոշ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրեր վերադարձը կամ պայմանական 10-15կմ հետ քաշումը։

Դրանք կարող են զուտ մանյովրի ֆոն ապահովել։

Գլխավոր խնդիրն այն է, որ պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են իրենց ակտուալությունը»։

3876 | 0
Facebook