Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին. «Ժողովուրդ»

09:36, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ:

«Մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաև կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ… հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի», – ասել էր Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերի և իրականության մեջ հերթական անգամ մեծ տարբերություն կա:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

5357 | 0
Facebook