Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Մահացել է երգիչ Բորիս Մոիսեևը

20:36, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Մահացել է երգիչ Բորիս Մոիսեևը

68 տարեկանում մահացել է ռուս երգիչ Բորիս Մոիսեևը:

Նրա մահվան պատճառները չեն նշվում։ Mash թելեգրամ-ալիքը գրում է, որ նա վերջերս գլխուղեղի կաթված է տարել։

Տասը տարի առաջ ևս Մոիսեևը կաթված էր տարել։ Դրանից հետո նրա ձախ ձեռքն ու վերին շրթունքը կորցրել էին շարժունակությունը, իսկ խոսքը խանգարվել էր։ 2015 թվականին միկրոկաթվածը վատթարացրել էր արտիստի առողջական վիճակը։ Վերջին տարիներին նա հանրության առաջ չէր հայտնվում։

Բորիս Մոիսեևը ծնվել է 1954 թվականին Մոգիլևում։ Նրա մայրը քաղբանտարկյալ էր։ Մոիսեևը Ռուսաստանի վաստակավոր արտիստ է, «Օվացիա» և «Ոսկե գրամոֆոն» ռուսական երաժշտական ​​մրցանակների դափնեկիր։

| | |
9087 | 0
Facebook