Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վրաստանի հետ սահմանին սկսել են ծանուցագրեր բաժանել

18:54, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վրաստանի հետ սահմանին սկսել են ծանուցագրեր բաժանել

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում հերթ կանգնածներին սկսել են զորահավաքի մասնակցության ծանուցագրեր բաժանել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Հյուսիսային Օսիայի ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Վրաստանի հետ սահմանին աշխատում է զորակոչային խումբ՝ զինկոմիսարիատների և ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներ, ճանապարհին ստուգում են՝ արդյոք անձը ենթակա է զինծառայության համար, արդյոք ենթակա է զորակոչի: Եթե ենթակա է զորակոչի, ապա այս դեպքում նրան հանձնում են ծանուցագիր»,- ասել է Հյուսիսային Օսիայի կառավարությունում գտնվող աղբյուրը:

Հստակեցվում է, որ ծանուցագրերը հանձնվում են միայն Հյուսիսային Օսիայի բնակիչներին։

8009 | 0
Facebook