Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հստակ արտահայտեց, որ պետք է պատրաստվել կապիտուլյացիայի». Արմեն Ռուստամյան

14:01, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Հստակ արտահայտեց, որ պետք է պատրաստվել կապիտուլյացիայի». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին: «Այն տեսակն են, որոնք համարում են, որ հայ ժողովուրդն անկարող է ու ամեն ինչ անում են՝ ապացուցելու, որ մենք անկարող ազգ են, պետք է էստեղ ապրենք միայն թուրքերի, ադրբեջանցիների բարեհաճության շնորհիվ. էս ա իրանց ասածը: Փաստորեն, շատ հստակ արտահայտեց, որ այո, պետք է պատրաստվել կապիտուլյացիայի»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ անխուսափելիության մասին նա խոսում է 90-ականներից:

Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը
4165 | 3
Facebook