Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տանը կհանդիպեն Բայդենն ու Մակրոնը

12:42, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Սպիտակ տանը կհանդիպեն Բայդենն ու Մակրոնը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 1-ին Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
     Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: «Մենք սերտորեն աշխատում ենք Ֆրանսիայի հետ՝ գլոբալ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի։ Բայդենը Մակրոնին համարում է մոտ գործընկեր և նրա հետ կքննարկի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ռուսական ագրեսիան»,- նշել է խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Քոնգրեսը նախնական համաձայնության է եկել՝ ևս 12 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային:

7691 | 0
Facebook