Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը». Նեդ Փրայս

11:48, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը». Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին ունեցած ճեպազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքերը: Կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Ուժի կիրառումն անընդունելի է»,- ասել է նա:

7918 | 1
Facebook