Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ». Թաթուլ Հակոբյան

11:30, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ԱՂԵՏ է, Դուք էլ եք ԱՂԵՏ ու ԴԱՎԱԴԻՐՆԵՐ

Մեկնում ես ծայր հարավ-արևելյան առաջնագիծ, պատմություններ լսում, թե ինչպես են մեր 18-20 տարեկան տղաները Հայոց սուրբ հողի համար զոհվել, խեղվել, անհետ կորել հակառակորդի 100-200-անոց, մինչև ատամները զինված ստորաբաժանման դեմ կռվում՝ տասնապատիկ փոքր ուժերով.... Մեկնում ես զորամաս, որտեղ վերջին գիշերն է անցկացրել 18-ամյա տղան, որի անկողնու վրա ծաղիկ է դրված ու սիրտդ կտոր-կտոր է լինում...

Մեկնում ես սահմանային գյուղեր, զրուցում հայ մարդու հետ, որ հասկանում է, թե ինչ է կատարվել ու ինչ է մեզ սպասվում և ինչ պետք է անել վերահաս աղետը կանխելու հարցում... Կարդում ես նախկին արտգործնախարարի, վարչապետի, նախագահի, մտավորականի տեքստը և ամոթից գետինը մտնում: Մեկը պատերազմն Ադրբեջանի տարածք է տեղափոխում, մյուսը՝ Պուտինին արդարացնում անուղղակի, երրորդը՝ Շուշին ու Հադրութը բանակցությունների սեղան բերում... Կարելի՞ է այս աստիճան կտրված լինել Հայաստանի իրականությունից... իսկ եթե իշխանություւնն է ձեր ուզածը, անգամ եթե միայն Երևանը մնա, ապա Դուք ԱՆԲԱՐՈ եք ոտքից գլուխ:

Նիկոլ Փաշինյանն այս պատերազմը և ամեն օր շարունակվող մեր պարտությունը չկանխելու համար կանգնելու է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ տակ...

Բայց այդ պատի տակ կանգնելու են նաև 1997-1998թթ. Հայաստանում Արցախի փրկության անունով ռազմական հեղաշրջում իրականացրած Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը և մյուս դավադիրները...
     Մենք ու մեր երեխաները կմեռնենք Հայոց սուրբ հողի համար, բայց դուք՝ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ, կանգնելու եք ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ տակ...»:

5080 | 6
Facebook