Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային». Շարմազանով

10:18, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «Կարո՞ղ եք ադրբեջանցիներին հեռացնել Հայաստանի տարածքից՝ հալալ լինի ձեզ, բայց չմոռանաք ԵՄ անդամ Կիպրոսից թուրքերին էլ հեռացնել։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի ղեկավարը լկտիաբար հայտարարեց, որ որևէ զանգ կամ հայտարարություն չի կարող կանգնեցնել իրենց։ Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Հավաքական Արևմուտքն ու մասնավորապես Ֆրանսիայի նախագահը մի քանի օր է ասում են՝ Ադրբեջանը պարտավոր է հետ քաշել իր զորքերը Հայաստանից։ Լավ է ասված։ Բայց հարց է առաջանում՝ եթե տենց զորքեր հետ քաշող եք, ինչո՞ւ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը չեք ազատում թուրք օկուպանտներից։ Դե հիմա տեսնենք՝ Արևմուտքի խոսքը գո՞րծ է, թե՞... Դե ձեզ տեսնեմ, պարոնա՛յք։ Ի գործ...

Հ. Գ. Հույն եղբայրներս են (Հունաստանի ԱԳՆ-ի գլխավորությամբ) Հայաստան գալիս։ Հազիվ դրանք էլ հասկացան, որ Թուրքիան սպառնալիք է, այլ ոչ՝ հարևան։ Մնում է նիկոլիստները հասկանան»։

13626 | 3
Facebook