Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1994թ. հաղթանակից հետո ինչո՞ւ Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրեցիք». Կարեն Հեքիմյան

10:12, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«1994թ. հաղթանակից հետո ինչո՞ւ Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրեցիք». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ընդամենը երեք հարց ունեմ Տեր-Պետրոսյան Լևոնին (Լևոն Տեր-Պետրոսյան)՝

1. Ի՞նչ եղավ 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂ Ազգային խորհրդի որոշումը, որով ԼՂ-ն վերամիավորվեց ՀԽՍՀ-ի հետ: Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է այն վերացվել: Եվ, եթե այն, այնուամենայնիվ, վերացվել է, ապա ի՞նչ իրավական հիմքով էիք Դուք պաշտոնավարում 1991թ. սեպտեմբերի 2-ից մինչև 1998թ. փետրվարի 3-ը:

2. 1994թ. հաղթանակից հետո ինչո՞ւ Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրեցիք:

3. Ինչի՞ հետ և ի՞նչ իրավական հիմքով եք փոխանակել ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը:

Դե, մնացածն էլ պարզ է՝ Կարլեն Կարլենիչը կբացատրի»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
6697 | 1
Facebook