Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում. «Ժողովուրդ»

09:48, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, և բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

Նշենք, որ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք և ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, և, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո՝ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է ահազանգել նրանց դեպքի մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում և պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են:

Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաև արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4098 | 1
Facebook