Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Իրավիճակը հարևան Իրանում շարունակում է զարգանալ մեզ համար մտահոգիչ ընթացքով». Բալյան

00:12, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Իրավիճակը հարևան Իրանում շարունակում է զարգանալ մեզ համար մտահոգիչ ընթացքով». Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավիճակը հարևան Իրանում շարունակում է զարգանալ մեզ համար մտահոգիչ ընթացքով: Հակակառավարական ցույցերը ոչ միայն չեն մարում, այլ ավելի են ինտենսիվացել՝ ընդարձակելով աշխարհագրությունը և մասնակցային ներգրավվածությունը: Բողոքական ալիքի առաջամարտիկները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են, և իրանցի կանանց պայքարի կրակն ավելի ու ավելի թեժ է դառնում: Հատկանշական է, որ իրանական իշխանությունները պաշտոնապես նախազգուշացրել են ԱՄՆ կառավարությունը՝ մեղադրելով բողոքական շարժումը բորբոքելու և ներքաղաքական անկայունություն հրահրելու փորձերի մեջ: Ցույցերի ժամանակ զոհվածներն արդեն մի քանի տասնյակ են, ձերբակալվածների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Մեր աղբյուրների փոխանցմամբ մտահոգիչ ակտիվություն են ցուցաբերում ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված և ֆինանսավորվող որոշ կառույցներ»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
| | |
4754 | 0
Facebook