Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաև փորձ՝ իմ բարի համբավի արատավորման»․ Շիրակի մարզպետ

23:12, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
«Սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաև փորձ՝ իմ բարի համբավի արատավորման»․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թեման իրականության հետ որևէ աղերս չունի, սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաև փորձ է իմ բարի համբավի արատավորման։ Արժեքային իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել։
     Ճիշտ հակառակը. իմ մարզպետ նշանակման առաջին իսկ օրերին՝ գրավոր կարգադրությամբ, մարզի բոլոր դպրոցներում բացվել են պատերազմում զոհված տղաների փառքի անկյուններ, այնուհետ ծառատունկ է կազմակերպվել անվանական ծառերով։ Մնացյալի մասին լռեմ…
     Ներքոգրյալ հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել։ Քանզի բարոյական բոլոր սահմանները հատելով՝ սույն անձը շահարկում է մարդկանց վիշտը, էժանագին քաղաքական դիվիդենդ կուտակելու համար։

Հորդորում եմ նաև լրագրողներին հարցում անել մարզի բոլոր դպրոցներում` հարցի իսկությունը պարզելու համար»։

| | |
4403 | 2
Facebook