Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը

20:54, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես գալիս այսօր Փարիզում ունեցած հանդիպումից հետո։

Իր ելույթում Փաշինյանը մասնավորապես ասել է. «2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։

4759 | 0
Facebook