Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.

Հետաքրքիր է

Ինչպես Կոմիտասը կատարեց իր խոստումը. այսօր Վարդապետի ծննդյան օրն է

21:12, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
Ինչպես Կոմիտասը կատարեց իր խոստումը. այսօր Վարդապետի ծննդյան օրն է

1899 թվի ամռանը Խրիմյան Հայրիկը Բյուրականի՝ իր մտերիմների ամառանոցում երկար շաբաթներ ի վեր Բեռլինից Կոմիտասի վերադարձի լուրին էր սպասում և վերջինիս ուշացման համար անհանգստանում էր։
     Մի առավոտ, երբ, ըստ սովորության, Հայրիկը մի ծառի տակ նստած սուրճ էր խմում, հանկարծ դաշտերից եկող երգ ու երաժշտության ձայն է լսում, նա իր մոտ է կանչում երեխաներին և ասում․ «Աղջկերք, կես ժամե ի վեր ականջիս երգ ու երաժշտության ձայներ մը կուգան, սա ցնո՞րք է, թե իրականություն»։ Եվ իրոք, հետզհետե երգ ու երաժշտության ելևէջները գնալով ուժեղանում էին... Հայրիկի առաջարկով, ընտանիքի մայրն և երկու աղջիկները վազեցին ձայների ուղղությամբ՝ մի բլուրի գագաթը, և ի՛նչ տեսնեն՝ մոտակա դաշտի արահետով դեպի գյուղ եկող մի սայլ, վրան՝ նկարիչներ Փանոս Թերլեմեզյանն ու Եղիշե Թադևոսյանը, որոնք կանգնած շրջապատել էին տարիներ ի վեր Բեռլինից սպասված դաշնամուրը։ Դաշնամուրի առջև նստած էր Կոմիտասը, որը երգում ու նվագում էր: Նվագում էր Հայրիկի սիրած ուրախ երգերից։
     Երբ սայլը կանգ առավ դռան առջև, արդեն բյուրականցիներրի մեծ մասը հավաքվել էր այնտեղ: Հայրիկը ողջագուրեց իր կարոտալի սանին և հուզված շեշտով ասաց. «Իզուր չէ, որ Հայրիկի բացառիկ սիրույն և գուրգուրանքին արժանացած ես, տարիներ առաջ տված խոստումդ այսօր արդեն կատարեցիր... Խոստանալ և կատարելը առաքինությանց բանալին է...»։

Ինչպես Կոմիտասը կատարեց իր խոստումը
Ինչպես Կոմիտասը կատարեց իր խոստումը

     Եվ Հայրիկը կրկին ու կրկին անգամ ողջագուրեց իր «բլբուլ» սանը և օրհնեց նրան։

Ինչպես Կոմիտասը կատարեց իր խոստումը
| | |
3704 | 0
Facebook