Ադրբեջանի «Հանրային հեռուստատեսություն և ռադիոհեռարձակում»-ը մեկնաբանել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրոտեսիլ-2022» մրցույթին ադրբեջանական կողմի մասնակցության հարցը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանը չի մասնակցի մրցույթին, որը կայանալու է Երևանում՝ դեկտեմբերի 11-ին: