Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերին Լարսի անցակետում ռուսական զրահամեքենաներ են տեղակայվել

16:42, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
Վերին Լարսի անցակետում ռուսական զրահամեքենաներ են տեղակայվել

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում գտնվող քաղաքացիները տարբեր Telegram ալիքներով լուսանկարներ են տարածում, որտեղ զրահամեքենաներ ու զինվորականներ են երևում:

Լուսանկարներում երևում է զրահամեքենա՝ 430 համարանիշով, որի վրա զինվորական համազգեստով, դեմքերը քողարկած 7 անձ է նստած, գրում է aliq.ge-ն:

Վերին Լարսի մաքսակետում զրահամեքենայի հայտնվելու առնչությամբ ռուսական «ФСБ»-ն նշել է, որ դա կօգտագործվի այն դեպքում, եթե ինչ-որ մեկը փորձի խախտել սահմանը։

«Զրահամեքենաները շարժվում են, բայց ո՛չ անցակետ դնելու համար. սա այն նպատակով է, որ պահեստազորայինները ցանկանան խախտել անցակետը և լքել երկիրը՝ առանց սահմանային ձևակերպումներն անցնելու»,- հայտնել են Հյուսիսային Օսիայի Հանրապետության սահմանային վարչությունից։

9160 | 0
Facebook