Խնդրում ենք սպասել...

Միջազգային

13 զոհ, 23 վիրավոր. նոր տվյալներ Իժևսկից

15:54, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
13 զոհ, 23 վիրավոր. նոր տվյալներ Իժևսկից

Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության հետևանքով վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, լրագրողներին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։

«Այս պահի դրությամբ կա 13 զոհ, որոնցից 9-ը երեխաներ են»,- ասել է նա։ Բրեչալովի խոսքով՝ վիրավորները գտնվում են ծանր և միջին ծանրության վիճակում։ Նրանց հետ աշխատում են նաև հոգեբանները:

Հիշեցնենք՝ հանցագործության հեղինակը Իժևսկի բնակիչներից է, ով հարձակումից անմիջապես հետո ինքնասպան է եղել:

6283 | 0
Facebook