Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում նորից թանկացումներ են». Սեյրան Մայիլյան

15:42, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
«Արցախում նորից թանկացումներ են». Սեյրան Մայիլյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախկին աշխատակից Սեյրան Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին եռօրյա պատերազմից հետո Արցախում նորից թանկացումներ են նկատվում հիմնականում կաթնամթերքի արտադրության և բանջարեղենի ոլորտներում։
     Կաթի մի մասը ներմուծվում էր Գորիսի ենթաշրջանից։
     Պանրի արտադրության համար խնդիրների առաջ կանգնած ընկերությունները չեն կարող կաթի փոխարինիչով լրացնել բացը, իսկ Արցախում վերջին երկու տարում գյուղատնտեսական միլիոնավոր դոլարների «ներդրումները» ինչպես տեսնում ենք մեղմ ասած արդյունավետությամբ չեն փայլում։
     Լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած, բայց չգիտես ինչու երկրի ղեկավարը խոսում է երկնիշ աճերի մասին...»:

2969 | 1
Facebook