Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի իշխանազավթման շրջանում ՀՀ-ում ոչ մի մակարդակի ընտրություններ տեղի չեն ունեցել». Էդգար Ղազարյան

11:48, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
«Փաշինյանի իշխանազավթման շրջանում ՀՀ-ում ոչ մի մակարդակի ընտրություններ տեղի չեն ունեցել». Էդգար Ղազարյան

«Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման շրջանում Հայաստանում ոչ մի մակարդակի ընտրություններ տեղի չեն ունեցել և չեն կարող տեղի ունենալ։ Ընտրությունների անվան տակ կազմակերպվող իշխանազավթման միջոցառումներին, որպես կանոն, կա՛մ հաղթում է թշնամական ՔՊ-ն, կա՛մ նրանց ծաղիկ նվիրողները։ Երբ կործանվել է պետականությունը, չեն կարող գոյություն ունենալ դրա առանձին բաղադրիչները։ Մեզ մնում է մեր մեջ ուժ գտնել և այս ճակատագրական օրերին դուրս շպրտել թշնամուն մեր կյանքից»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
2882 | 4
Facebook