Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լիցենզավորված ընկերություն բեր, թող ապացուցի, որ ստեղ 50 մետր չկա». ՔՊ-ական պատգամավորը հրաժարվում է մեքենան հեռացնել ընտրատեղամասից

23:36, կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ.
«Լիցենզավորված ընկերություն բեր, թող ապացուցի, որ ստեղ 50 մետր չկա». ՔՊ-ական պատգամավորը հրաժարվում է մեքենան հեռացնել ընտրատեղամասից

Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանն օրենքի խախտմամբ շարունակաբար գտնվել է ընտրատեղամասի մոտ: Ըստ ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի ահազանգի, նա բացահայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել ընտրական օրենսգրքի նկատմամբ: Երբ Համբարձումյանին հիշեցնում են, որ ինքն իրավունք չունի մեքենան կայանելու ընտրատեղամասից 50 մետրից քիչ հեռավորության վրա, նա պատասխանում է. «Լիցենզավորված ընկերություն բեր, թող ապացուցի, որ ստեղ 50 մետր չկա»: Համացանցում արդեն իսկ հրապարակվել է տեսանյութ վերոնշյալ անձանց վիճաբանությունից:

«Լիցենզավորված ընկերություն բեր, թող ապացուցի, որ ստեղ 50 մետր չկա». ՔՊ-ական պատգամավորը հրաժարվում է մեքենան հեռացնել ընտրատեղամասից
3607 | 0
Facebook