Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախ սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի զորահավաքից փախչողներին

20:30, կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ.
Ղազախ սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի զորահավաքից փախչողներին

Այսօր Ղազախստանում երեք ռուսաստանցի է բերման ենթարկվել, ովքեր անօրինական կերպով փորձել են հատել սահմանը։ Ձերբակալվածների խոսքով՝ նրանք ցանկացել են խուսափել Ռուսաստանում մոբիլիզացիայից, ասվում է Ղազախստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։

«Ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են լրացուցիչ հարցաքննություններ, ինչի արդյունքում այդ անձինք կհանձնվեն ռուսական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ղազախստանը որոշել է մշտական ​​բնակության թույլտվություն չտրամադրել Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանը մասնակի զինվորագրման հայտարարությունից հետո։

8157 | 0
Facebook