Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաջարանում քվերկությանը մասնակցել է ընտրողների 70,18%-ը. տվյալներ՝ 17:00-ի դրությամբ

18:18, կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ.
Քաջարանում քվերկությանը մասնակցել է ընտրողների 70,18%-ը. տվյալներ՝ 17:00-ի դրությամբ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություներին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 39,60%-ը՝ 95545 ընտրող:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քաջարանում՝ 70,18%, Ակուքնում՝ 57,21%, Ծաղկահովիտում՝ 52,65%:

2692 | 1
Facebook