Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հայտնել է, որ «ցնցված է» Իսրայելի մերժումից

09:48, կիրակի, 25 սեպտեմբերի, 2022 թ.
Զելենսկին հայտնել է, որ «ցնցված է» Իսրայելի մերժումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իսրայելը Կիևին չի տրամադրել ՀՕՊ համակարգ, որը նա խնդրել էր դեռ փետրվարին, հայտնում է Reuters-ը։

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Իսրայելին։ Անկեղծ ասած, շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչու նրանք չկարողացան մեզ տրամադրել այն»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի մեղադրում Իսրայելին. «Հասկանում եմ Իսրայելի բարդ իրավիճակը՝ Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Սիրիայի հարցում»։

14622 | 1
Facebook