Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարսում երթևեկությունը կաթվածահար է

21:06, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
Լարսում երթևեկությունը կաթվածահար է

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, 03:00-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է, հայտնում է Aliq.ge կայքը՝ հղում անելով odishinews.ge լրատվականին։

Նշվում է, որ ժամը 03:00-ից մինչև այս պահը հերթում եղած քաղաքացիները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:

Ըստ առկա տեղեկությունների, վրացական կողմում հերթեր չկան. անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ մեկի չեն ընդունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Առավոտյան համացանցում տարածված տեսանյութում երևում են ռուսական կողմում կուտակված հսկայական հերթերը:

6122 | 0
Facebook