Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺ նախագահը պետք է արտահերթ նիստ հրավիրի և ընդունվի հայտարարություն ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Բաբաջանյան

20:06, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«ԱԺ նախագահը պետք է արտահերթ նիստ հրավիրի և ընդունվի հայտարարություն ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով Ազգային ժողովի նախագահը երկուշաբթի օրը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք։
     Պետք է արտահերթ նիստ հրավիրի և հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սեփական անվտանգային, ռազմական, քաղաքական հանձնառությունները, ստանձնած պարտավորությունները անկաշկանդ և ազատորեն ընտրելու կամ փոխելու ազատությունը, արցախահայության անվտանգության և իրավունքների, ինչպես նաև անվտանգ և խաղաղ կենսագործունեության համար անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են, և որ Հայաստանի պետությունը հանձնառու է ու հետամուտ դրանց։
     Այդ հայտարարությանը պետք է միանան հայկական բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և հետագա պայքարը պետք է ուղղեն այդ հայտարարության իրագործման նպատակին»։

4364 | 1
Facebook