Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մտել ենք վճռորոշ փուլ»․ Ժիրայր Սեֆիլյան

19:21, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Մտել ենք վճռորոշ փուլ»․ Ժիրայր Սեֆիլյան

«Չարիքի կայսրությունը գնում է դեպի անկում։ Բոլորս հասկանում ենք, որ մտել ենք վճռորոշ փուլ։ Պատմությունն ամեն անգամ մեզ հուշում է, երբ Ռուսաստանը խառնվում է իր ներքին հարցերով, մեծ հնարավորություն է ստեղծվում՝ ստեղծելու պետություն»,-ԱԺԲ հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Վերջապես մեր ժողովուրդը հասկացավ՝ ինչքան թուրքական պետությունն է եղել թշնամի, այնքան ռուսական պետությունն է թշնամի»,- ասաց նա՝ շարունակելով․ «Մենք չենք ընկրկելու։ Հաջորդ շաբաթ նորից հավաքվելու ենք այստեղ՝ նույն ժամին, իսկ այսօրվանից սկսում ենք իրազեկման աշխատաքներ տանել քաղաքացիների հետ»։

5312 | 4
Facebook