Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պուտինին սպասվում է կա՛մ Հաագայի նստարանը, կա՛մ Չաուշեսկոյի ճակատագիրը»․ ԱԺԲ խորհրդի անդամ

18:36, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Պուտինին սպասվում է կա՛մ Հաագայի նստարանը, կա՛մ Չաուշեսկոյի ճակատագիրը»․ ԱԺԲ խորհրդի անդամ

«Պուտինը այրեց իր բոլոր կամուրջները թե՛ սեփական ժողովրդի, և թե՛ Արևմուտքի հետ»,- Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Այս ճանապարհն արդեն պուտինյան Ռուսաստանը անխուսափելիորեն կտանի դեպի կատարյալ քաղաքական, տնտեսական, սոցիալական քաոս, երկրի մասնատում և քայքայում, իսկ Պուտինին՝ անձամբ, մոտ ապագայում, սպասվում է, լավագույն դեպքում, Հաագայի նստարանը՝ Միլոշևիչի տարբերակով, կամ՝ վատագույն տարբերակով, չի բացառվում նույնիսկ Չաուշեսկոյի ճակատագիրը»,- ասաց Գասպարյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Ռուսաստանը և Թուրքիան պայթյունի շեմին են»։

3473 | 3
Facebook