Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայտարարում է՝ փողի պրոբլեմ չունենք, բայց զինվորները քնում են ծակ վրանների տակ». Նաիրա Զոհրաբյան

14:00, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Հայտարարում է՝ փողի պրոբլեմ չունենք, բայց զինվորները քնում են ծակ վրանների տակ». Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա քննարկման ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և առկա իրավիճակին, երբ «առաջնագիծը կատաստրոֆիկ վիճակում է»: «Երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր՝ նախկինների ժամանակ բանակում մայկա-տրուսիկ չկար, հիմա իջեք Մաշտոցի պողոտա, տեսեք՝ ուսանողները բահեր են հավաքում՝ առաջնագիծ հասցնելու համար: Նա նաև հայտարարել է, որ մենք փողի պրոբլեմ չունենք, հետո սկսեց մանուպուլացիան՝ ումից զենք ուզում ենք, մեզ չի ծախում, ով ծախում ա՝ նրանից չենք գնում... Դիմել եմ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը՝ պարզելու՝ ՀՀ վարչապետը դիմե՞լ է Իրանին զենք գնելու առաջարկով»: Զոհրաբյանի խոսքով՝ օրերս Իրանի քաղաքական գործիչներից մեկը հայտարարել է, որ Հայաստանը որևէ անգամ չի դիմել զենքի հարցով:

2965 | 2
Facebook