Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի դեմ արագ և ծանր պատժամիջոցներ կսահմանվեն». Բայդեն

11:24, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
«Ռուսաստանի դեմ արագ և ծանր պատժամիջոցներ կսահմանվեն». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ «արագ և ծանր» տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն՝ ի պատասխան Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացվող հանրաքվեների, փոխանցում է EADaily-ն:
     Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի հանրաքվեների արդյունքները և կշարունակի աջակցել Ուկրաինային։

Հիշեցնենք՝ Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիե շրջանում երեկվանց սկսվել է Ռուսաստանին միանալու հանրաքվեն: Քվեարկությունը կշարունակվի հինգ օր: «Ռուս օկուպանտները սեպտեմբերի 23-27-ը ծրագրում են կեղծ հանրաքվեներ անցկացնել ռուսական օկուպացիայի տակ գտնվող բնակավայրերում։ Եվրոմիությունը խոստացել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ»,- գրել էր УНИАН-ը:

6236 | 0
Facebook