Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արթուր Հովհաննիսյանն է որոշում՝ ով, երբ հարցազրույց տա. «Ժողովուրդ»

09:48, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
Արթուր Հովհաննիսյանն է որոշում՝ ով, երբ հարցազրույց տա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որևէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ ոստիկանության կարմիր ու սև բերետավորները, հանուն Նիկոլ Փաշինյանի անվտանգության, բառիս բուն իմաստով քարշ տալով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների մայրերին, հայրերին, քույրերին։

Այս առնչությամբ երկու օր շարունակ փորձում էինք լսել Ազգային ժողովի մեծամասնության՝ ՔՊ-ականների տեսակետը։ Լիահույս էինք, որ ժողովրդավարության մասին զօրուգիշեր դիֆերամներ ձոնող իշխանավորները խստագույնս կդատապարտեն տեղի ունեցածը, այնինչ, նրանց հետ զրուցել այդպես էլ չստացվեց. նրանք թե՛ մեր զանգերը, թե՛ հաղորդագրություններն անպատասխան թողեցին։ Ավելին՝ պատգամավորներից մեկն էլ՝ Ծովինար Վարդանյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հորդորեց իր հետ շփվելու պատվին արժանանլու համար՝ դիմել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ «Մեր խմբակցության հարցազրույցները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Խնդրում եմ մինչ ինձ հետ հարցազրույց ունենալը՝ դիմել նրան»,- ասաց տիկին Վարդանյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3399 | 1
Facebook