Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

09:18, շաբաթ, 24 սեպտեմբերի, 2022 թ.
Կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան:

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը
6379 | 0
Facebook