Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան». Նաիրի Հոխիկյան

20:06, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ.
«Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան և տեղափոխել այլ վայր։ Հատկապես Մատաղիսում քիչ խոշոր սպառազինություն ունի թշնամին։ Սա խոսում է երկու իրողության մասին․

1․ Ադրբեջանը չունի մեծաքանակ զինտեխնիկա, ինչի պատճառով ստիպված է պարբերաբար տեղափոխել դրանք և վերաբաշխում անել՝ ըստ անհրաժեշտության։

2․ Ադրբեջանը պատրաստվում է այդ ծանր զինտեխնիկան կիրառել այլ վայրում։

Կարևոր է, որ հայկական հետախուզական ծառայությունները ճշտեն, թե դրանք որտեղ են տեղակայվել և ինչ վերախմբավորումներ է արել թշնամին»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
10265 | 2
Facebook