Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հայաստանն ու Արցախը վաճառքի հանեց ՄԱԿ-ի ամբիոնից». Նարեկ Սամսոնյան

10:36, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ.
«Հայաստանն ու Արցախը վաճառքի հանեց ՄԱԿ-ի ամբիոնից». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև 2020-ի սեպտեմբեր կապիտուլյանտը Հայաստանն ու Արցախը առևտրի առարկա էր դարձրել կուլիսների ետևում. խոստացավ, խաբեց՝ չարեց ստացավ պատերազմ ավելի վատ հետևանքներով: Նոյեմբերի 9-ից հետո Կապիտուլյանտը սկսեց ծախել արդեն իր համար գոյություն չունեցող Արցախը: Արցախը ծախեց, իսկ Հայաստանի սահմանները առևտրի առարկա դարձրեց, հետո խոստացածը չարեց ու նորից պատերազմ բերեց էս անգամ մի քանի հարյուր զոհով ու տարածքային կորուստներով:
     Արդեն երեկ կապիտուլյանտը Հայաստանն ու Արցախը վաճառքի հանեց ՄԱԿ-ի ամբիոնից, ավելի հրապարակային, ավելի ամբարտավան ձևով: Վաղը ամենայն հավանականությամբ թշնամուն կվաճառի Հայաստանի սահմանամերձ տարածքները, իսկ թե որքան զոհերի գնով՝ կիմանանք շուտով»:

| | |
4768 | 1
Facebook