Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ է թաքցրած Պուտինի՝ զորակոչի մասին հրամանագրի 7-րդ գաղտնի կետում

20:48, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
Ինչ է թաքցրած Պուտինի՝ զորակոչի մասին հրամանագրի 7-րդ գաղտնի կետում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ զորակոչի մասին հրամանագրի 7-րդ գաղտնի պարբերությունը թույլ է տալիս մեկ միլիոն մարդու զորակոչել։ Այս մասին հայտնում է Новая газета. Европа-ն՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։

Ըստ աղբյուրի, որը զրուցել է նախագահի աշխատակազմի աղբյուրի հետ, սկզբում ցանկացել են զորակոչի մասին Պուտինի հրամանագրի ողջ տեքստը դնել «պաշտոնական օգտագործման համար» վերնագրի տակ։ Սակայն ավելի ուշ որոշել են թաքցնել միայն 7-րդ կետը՝ զորակոչվող մարդկանց թվի մասին։

«Թիվը մի քանի անգամ շտկվել է և ի վերջո կանգնել են մեկ միլիոնի վրա»,- մանրամասնել է զրուցակիցը։

14769 | 0
Facebook