Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ամոթից գետինը մտա, որ Փելոսին ասաց՝ դուք մի հատ հասկացեք՝ ինչ եք ուզում». Աբրահամ Գասպարյան

17:30, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Ամոթից գետինը մտա, որ Փելոսին ասաց՝ դուք մի հատ հասկացեք՝ ինչ եք ուզում». Աբրահամ Գասպարյան

Լրագրող Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին «կոդերով» հուշեց այնպիսի եզրույթներ, որոնց ճիշտ կիրառելիությունը նվազագույն կորուստներով այս վիճակից գուցե կարողանա դուրս բերել Հայաստանը:

«Ես ամոթից գետինը մտա, որ նա ասաց՝ դուք մի հատ հասկացեք՝ ինչ եք ուզում, խնդիրը ձևակերպեք: Միշտ ասել եմ, չէ՞, սրանք խնդիր ձևակերպել չգիտեն, ճղճղան, բերանները լաչառ-լաչառ բացեն, խոսքեր ասեն, հոխորտան: Խնդիրը ձևակերպե՞լ եք դուք: Այս իշխանությունները պետք է վայրկյան առաջ փոշիանան, չմնան իշխանության: Պետություն ղեկավարելն ամեն մարդու բան չէ: Ոչ երնեկ այն մարդուն, որը պետք է ձևավորի իշխանություն՝ հետպատերազմյան այս շրջանում, որովհետև իրեն սպասվում է նվազագույնը հնգամյա չդադարող աշխատանք: Որևէ մեկին չթվա, թե իշխանափոխություն եթե կատարվեց, ամեն ինչ լավ է լինելու. Ոչ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև մենք այս մինուսից պետք է փորձենք գոնե զրոյական կետը ստանալ»,- 168TV-իի եթերում ասել է Գասպարյանը:

5224 | 4
Facebook