Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ

17:03, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
Վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ»:

4042 | 0
Facebook