Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում». Տ. Աբրահամյան

15:12, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում». Տ. Աբրահամյան

«Ստացվում է՝ ՀՀ իշխանությունները կատեգորիկ դեմ արտահայտվել են միայն միջանցքին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նույն հայտարարության մեջ ասում է, որ տեր է ՀՀ տարածքին, բայց այս պարագայում ակնհայտ է, բառացի չի ասվում, որ մենք պատրաստ ենք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, սակայն այդ հայտարարությունը և վարչապետի սահմանած «կարմիր գծերը» ցույց են տալիս, որ այս հարցում էլ որևէ խնդիր չունեն»,- «Ազատության» եթերում՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, հակառակորդի հռետորաբանությանը և սպասվելիք իրադարձություններին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանական տեղեկատվական քարոզչությունը ցույց է տալիս, բառիս բուն իմաստով ասվում է, որ ՀՀ փրկության համար պետք է հանձնել Արցախը։ Շատ ծանր է արձանագրել, որ այս չորս տարվա ընթացքում իրավիճակը բերվել, հասցվել է մի կետի, որի պայմաններում ՀՀ փրկության հարցն է արդեն օրակարգում, և դրա դիմաց պատրաստ են զիջել Արցախը ու ՀՀ տարածքից այլ բնակավայրեր»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

3261 | 1
Facebook