Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները». Արման Վարդանյան

15:30, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Մոբիլիզացիան ռուսական շուկայում իջեցրել է բաժնետոմսերի գները, շուկան անկում է ապրում։

Սա սպասելի էր, քանի որ բարիք ստեղծող 300.000 աշխատող միանգամից դառնում են սպառող, սրան հավելենք խուճապը, մեծ քանակությամբ քաղաքացիների փախուստը Ռուսաստանից, Դոնբասում, Լուգանսկում նախատեսված հանրաքվեն, որը նոր սանկցիաներ է իր հետ բերելու։ Այս, առաջին հայացքից դիտարկվող հանգամանքները, խոսում են նրա մասին, որ սա դեռ շուկայի անկման սկիզբն է Ռուսաստանում։

Համաշխարհային շուկան նույնպես անկում է ապրում, ռուսական շուկայի ցնցումները լրացուցիչ ազդակ կլինեն բոլորի համար և մոտակա հեռանկարում, համաշխարհային շուկան կբալանսվորվի նոր իրողություններով։

Միայն ռուսական իրողություններով չի պայմանավորված համաշխարհային շուկան, ամենամեծ ծանրաքարշը դա ԱՄՆ-ն է, որը հիմա պայքարում է ինֆլյացիայի դեմ՝ բարձրացնելով տոկոսադրույքը։ ԱՄՆ տնտեսական քաղաքականությունը հիմա ունի առաջնային նպատակներ, դրանք են` զսպել ինֆլյացիյան, իջեցնել անշարժ գույքի գները։

Հեռանկարում տոկոսադրույքի բարձրացումը վատ է ազդելու տնտեսության վրա` ռեցեսիոն պրոցես է գեներացնելու, բայց ԱՄՆ-ն ունի այս ամենին դիմակայելու փորձված մեթոդ` դա աշխատաշուկան է և փող տպելու հաստոցի բալանսավորված աշխատանքը։

Այս պահին ԱՄՆ աշխատաշուկան ուժեղ է իր պատմական զբաղվածությամբ` գործազրկությունը շատ ցածր ցուցանիշ ունի։

Հայկական շուկան տարածաշրջանային ցնցումներով պայմանավորված` (սպասվող պատերազմ, գաղթականների մեծ հոսք Ռուսաստանից, Ռուսաստանի փլուզում) մշուշոտ ապագա ունի, ռիսկայնությունը մեծ է»։

3253 | 0
Facebook