Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

Մանրամասներ՝ «Սուրմալու»-ում երեկ տեղի ունեցած փլուզման վերաբերյալ

12:18, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
Մանրամասներ՝ «Սուրմալու»-ում երեկ տեղի ունեցած փլուզման վերաբերյալ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989թ․, Տ․ Մ․, ծնված 1996թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ․ Հ-ն և Տ․ Մ-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Է-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի տեղակալ Դ․ Համբարյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Հ․ Եմիշյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը և այլ պաշտոնատար անձինք։

| | |
1859 | 1
Facebook