Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքով գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել

11:30, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքով գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել

«Հայրենիք» կուսակցության անդամ, «Ամարաս» կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը գրել է. «Սեպտեմբերի 15-ին «MediaHub.am» և «Yerevan.Today» լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում` պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։

Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին։

«Արարքը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)»:

| | |
1246 | 0
Facebook