Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ Ռուսաստանը հարցը մտցնում է ՀԱՊԿ». Ստյոպա Սաֆարյան

10:24, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ Ռուսաստանը հարցը մտցնում է ՀԱՊԿ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Մի բան հաշվի առնենք. եթե Ռուսաստանը տեսանելիորեն գնում է մոբիլիզացիայի, սպառնում իր «նորընծա» տարածքներին հարվածելու դեպքում միջուկային կամ այլ զանգվածային ոչնչացման զենք կիրառելով, նա այդ հարվածի կապակցությամբ դիմելու է նաև ՀԱՊԿ-ին՝ կոլեկտիվ պաշտպանության համար։ Հետևաբար երկու առանցքային հարց է ծագում՝

1. Ինչպե՞ս են ՀԱՊԿ անդամ պետությունները դիրքավորվելու Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի հանրաքվեների նկատմամբ: Ճանաչելո՞ւ են դրանք, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է նաև Երևանին, ով նախկինից ունի դիրքորոշում՝ «չենք ճանաչում ոչինչ այն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ չենք ճանաչել Արցախը»... Այն այստեղ էլ աշխատող մոտեցում է:

2. Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ Ռուսաստանը հարցը մտցնում է ՀԱՊԿ: Մինչ այդ մնո՞ւմ ենք այդ կառույցում ու մխրճվում գլոբալ պատերազմի մեջ, թե՞ լքում ենք այն: Կատակի պահ չէ, իրավիճակը լուրջ է ու պատերազմ գնալու հեռանկարը միայն Ռուսաստանում ապրող հայերի համար չէ... Կարծիքներ»:

| | |
3170 | 1
Facebook