Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

10:00, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ, տեղեկացնում ենք ԱԳՆ-ից։

Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։

Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:

| | |
849 | 0
Facebook