Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինին տարեք խրամատներ». բողոքի զանգվածային ցույցեր՝ Ռուսաստանում

00:24, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Պուտինին տարեք խրամատներ». բողոքի զանգվածային ցույցեր՝ Ռուսաստանում

Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի լայնամասշտաբ ցույցեր են սկսվել երկրի նախագահի կողմից մասնակի զորահավաք սկսելու հրամանն ստորագրելուց հետո: Մոսկվայում արդեն իսկ կա ավելի քան 1000 բերման ենթարկված: Ընդ որում, ցուցարարներին բերման են ենթարկում անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ: Որոշ աղբյուրներ նշում են, որ Եկատերինբուրգում ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա: Պետերբուրգում կա ավելի քան 500 բերման ենթարկված: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում, որտեղ նույնպես բռնի ուժով բերման են ենթարկվել հարյուրավոր ցուցարարներ:
     «Պուտինին տարեք խրամատներ»,- վանկարկում են ցուցարարները:

10775 | 0
Facebook