Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում մոտ 50 հաստաբուն ծառ է տապալվել

21:30, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
Երևանում մոտ 50 հաստաբուն ծառ է տապալվել

Այսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել է մոտ 50 հաստաբուն ծառ՝ որոշ հատվածներում խոչընդոտելով երթևեկն ու ստեղծելով վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր։
     «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։

6645 | 0
Facebook