Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«18 տարեկան տղան այլևս ծնողինը չէ, հասարակությանն է»․ Աղազարյան

20:36, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«18 տարեկան տղան այլևս ծնողինը չէ, հասարակությանն է»․ Աղազարյան

Ինչպես հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրեցին ու բերման ենթարկեցին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Հովիկ Աղազարյանը «ոչ ճիշտ մոտեցում» որակեց ծնողների այն պահանջը, որ չեն ցանկանում որդիների գերեզմանին որևէ մեկը մոտենա։ Հարցին՝ այդ դեպքում ոստիկանների՞ մոտեցումն էր ճիշտ, Աղազարյանը պատասխանեց․ «Եթե պետք է խանգարեն, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում

Ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, բայց 18 տարեկան տղան արդեն ծնողինը չի, այլ հասարակությանը, և պարտավոր է ամեն ինչ անել իր հայրենիքի պաշտպանության համար»:

«18 տարեկան տղան այլևս ծնողինը չէ, հասարակությանն է»․ Աղազարյան
5607 | 5
Facebook